Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ և ԱԱԾ–ն հերքում են ադրբեջանական լուրերը

ՀՀ ՊՆ. Արխիվային լուսանկար
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից և Ազգային անվտանգության ծառայությունից մեկնաբանել են ադրբեջանական ԶԼՄ–ներում տարածված լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Բերձորի (Լաչին) և Սանասարի (Կուբաթլու) ուղղությամբ, սուտ են։
«Դա բացարձակ սուտ է և չի համապտասխանում իրականությանը»,–«Արմենպրեսի» հետ զրույցում ասել են ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի խորհրդականը։