ԱԺ–ում շարունակվում է Սեյրան Օհանյանի գործով քննարկումը. նիստը փակ է

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարարին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովում մեկնարկել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկումը։ Նիստը կրկին դռնփակ է։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել։
Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
ԱԺ–ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը