Ավելի քան 30 տոննա օգնություն է ՀՀ–ից ուղարկվել երկրաշարժից տուժած Սիրիա

Ավելի քան 30 տոննա օգնություն է ՀՀ–ից ուղարկվել երկրաշարժից տուժած Սիրիա
Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ավելի քան 30 տոննա օգնություն է ՀՀ–ից ուղարկվել երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ–ը։
Ավելի քան 30 տոննա օգնություն է ՀՀ–ից ուղարկվել երկրաշարժից տուժած Սիրիա
«Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ավելի քան 30 տոննա օգնություն է ՀՀ–ից ուղարկվել երկրաշարժից տուժած Սիրիա
Նշվում է, որ գործընթացին հետևել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են մեկնել նաև 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։