ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել, հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Մասնավորապես, այսօր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում են Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։
«Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։