ԱՊՀ գործկոմն ու սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը համաձայնագիր են ստորագրել

Արխիվային լուսանկար
Փաստաթղթում շեշտը դրվում է ժամանակակից պայմաններում ԱՊՀ մարմինների միջև փոխգործակցության մեխանիզմի կատարելագործման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Փոխգործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել ԱՊՀ գործկոմի և Համագործակցության սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի միջև։ Այս մասին հայտնում է գործկոմի մամուլի ծառայությունը։
Ստորագրած փաստաթուղթում շեշտը դրվում է ժամանակակից պայմաններում ԱՊՀ մարմինների միջև փոխգործակցության մեխանիզմի կատարելագործման վրա։
Գործկոմից հավելել են, որ կողմերը փոխանակելու են օպերատիվ տեղեկատվություն, համատեղ վերլուծելու են սահմանային հարցերին առնչվող ԱՊՀ անդամ երկրների միջև միջազգային պայմանագրերի իրականացումը, նախապատրաստելու են առաջարկներ, վերլուծական և տեղեկատվական նյութեր, ինչպես նաև մասնակցելու են համատեղ նախագծերին և նիստերին։