ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն»,– նշել է Սիմոնյանը և լուսանկարներ հրապարակել:
ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ խոսքը սևազգեստ մայրերի մասին է, որոնք ամեն շաբաթ կառավարության մոտ են գնում։