Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Արխիվային լուսանկար
Այս պահի դրությամբ Արցախի գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան Արցախ միակ գազատար խողովակը։
Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։
Հիշեցնենք, որ այն մասնակի վերականգնվել էր երեկ՝ փետրվարի 7-ին։
Դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։