ԶՈւ–ում ստեղծված իրավիճակի մասով քննարկումը կանցկացվի փակ նիստում. ԱԺ–ն որոշում ընդունեց

ՀՀ ԱԺ
Մինչ նախագիծն ընդունելու համար քվեարկությունը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5–ը պաշտոնական գրությամբ հանդես էր եկել նման առաջարկով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն որոշեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և անելիքները հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում։
Մինչ քվեարկությունը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5–ը պաշտոնական գրությամբ հանդես էր եկել նման առաջարկով։
«Այս առաջարկը կարող ենք ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ»,– նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան։