Թուրքիայի արևելյան հատվածում կրկին երկրաշարժ է գրանցվել` 5,7 մագնիտուդով

Սեյսմոգրաֆ. Արխիվային լուսանկար
Ցնցումները գրանցվել են Թուրքիայի Մալաթիա քաղաքից 43 կմ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արևելյան հատվածում երկրաշարժ է գրանցվել 5,7 մագնիտուդ հզորությամբ։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական–միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 10։10-ի սահմաններում` Մալաթիա քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք: Օջախը գտնվել է 46 կմ խորության վրա։
Եվրոպական–միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է, որ երկրաշարժին հաջորդել են ևս երկու հետցնցումներ՝ 4,2 և 3,3 մագնիտուդով:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին, ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում մոտ 1000 մարդ է մահացել։