ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ռոտերդամի (Նիդերլանդներ) մրցաշարից, հայտնում է մրցաշարի թվիթերյան էջը:
26-ամյա ռուսաստանցու մերժման պատճառները չեն նշվում։
26-ամյա ռուսաստանցու մերժման պատճառները չեն նշվում։
Ռոտերդամի մրցաշարին հայտավորվել են ռուսաստանցիներ Անդրեյ Ռուբլյովն ու Դանիիլ Մեդվեդևը: Մրցումները կկայանան փետրվարի 11-19: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը գերազանցում է 2 միլիոն եվրոն։
Հունվարի վերջին Խաչանովը կարիերայում առաջին անգամ հասել էր Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, որում պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Դրանից հետո թենիսիստը մրցումների չի մասնակցել։
Խաչանովն այս պահին 13-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի լավագույն թենիսիստների վարկանիշային ցանկում։ Նա չորս ATP տիտղոս ունի մենախաղի կարգում։