Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

Նախկին ղեկավարը Գեորգի Ավետիսյանն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունի։ Տեղեկությունը հրապարակված է e-gov.am կայքում։
«Արմեն Հայրապետյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ղեկավար»,– նշված է որոշման մեջ։
Նշենք, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը 2020 թվականի հոկտեմբերի 10-ից զբաղեցնում էր Գեորգի Ավետիսյանը, որն այս տարվա հունվարի 24-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
Նշենք, որ Արմեն Հայրապետյանը մինչ այս ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ ավելի վաղ եղել է ֆինանսների փոխնախարար։