Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1500-ը. ԿԽՄՖ

Երկրաշարժ Սիրիայում (Իդլիբի նահանգ)
Ընթացիկ գնահատականներով՝ առնվազն 4 հազար ընտանիք կորցրել է իրենց տները, իսկ 50 հազար ընտանիք անհապաղ աջակցության կարիք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Սիրիայում ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, ավելի քան 3,5 հազար մարդ վիրավորվել է երկրաշարժի հետևանքով, և այդ թվերը կաճեն: Տեղեկությունը ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մադս Բրինչ Հանսենը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին տվյալներով՝ Հալեպում, Լաթակիայում և Համայում 175 շենք է փլուզվել։ Զոհվել է 1509 մարդ, վիրավորվել՝ 3548-ը։ Համայում և Լաթակիայում հարյուրավոր մարդիկ մինչ օրս անհետ կորած են համարվում։ Սպասվումէ, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում այդ թիվը կտրուկ կաճի», - ասել է նա։
Նա ավելացրել է, որ ընթացիկ գնահատականներով՝ առնվազն 4 հազար ընտանիք կորցրել է իրենց տները, իսկ 50 հազար ընտանիք անհապաղ աջակցության կարիք ունի։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին, ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում մոտ 1000 մարդ է մահացել։