Քննարկել ենք ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությունը. Սիմոնյանը հանդիպել է Ռադմանի հետ

Կողմերը հանդիպման ընթացքում խոսել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և դրա հետևանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վերաբերյալ կարծիքների փոխանակում է ունեցել Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: Այս մասին Սիմոնյանը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարի հետ քննարկել ենք ԵՄքաղաքացիական առաքելության կարևորությունը Հայաստանում, միջխորհրդարանական համագործակցության հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչին միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը»,– գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք` Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը փետրվարի 7-ին և 8-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի։
Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։