ՆԳ նախարարը և ՓԾ տնօրենը ճանապարհել են Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարներին

ՆԳ նախարարը և ՓԾ տնօրենը ճանապարհել են Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարներին
Հայաստանն որոշել է աջակցել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
ՆԳ նախարարը և ՓԾ տնօրենը ճանապարհել են Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարներին
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը։ Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
1 / 2

ՆԳ նախարարը և ՓԾ տնօրենը ճանապարհել են Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարներին

2 / 2

ՆԳ նախարարը և ՓԾ տնօրենը ճանապարհել են Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարներին