Մալաթիայում երկրաշարժից մահացած հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը ևս մահացել է

Սիրիայի երկրաշարժի հետևանքները. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժից մահացած հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ընտանիքի հարազատները։
Երեկ հայտնել էինք, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ է զոհվել, նրանք ամուսիններ են։
Իսկ Սիրիայի Հալեպ քաղաքում երկրաշարժը 4 հայի մահվան պատճառ էր դարձել։ Նրանցից 2–ը մայր ու որդի են։
Թուրքիայում երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի, վիրավորվել՝ 15 834-ը, իսկ Սիրիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 1444 մարդ։