ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը հնարավոր է եղել մարել մեր ՌՕՈւ–ի ուղղաթիռների և ինքնաթիռների օգնությամբ», – ասվում է Twitter–ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մի քանի հարկով դասավորված բեռնարկղերի արտաքին շարքերը փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ կույտի էին վերածվել, այդ պատճառով նավահանգստի աշխատանքը դադարեցվել էր։ Երեկոյան բեռնարկղերը սկսել էին այրվել։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Փետրվարի 7-ին կրակը տարածվել էր մի քանի հարյուր քմ–ի վրա։ Խոշոր ընկերություններն այդ նավահանգիստ ուղևորվող իրենց բեռնարկղերը սկսել էին այլ կետեր ուղարկել։
Իսկենդերունը Արևելյան Միջերկրական տարածաշրջանի ամենախոշոր նավահանգիստն է, որը նավթատար լցանավեր, չորաբեռներ և բեռնարկղեր տեղափոխող նավեր է ընդունում: