Հսկայական ամպը Երևանի արևմուտքում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուրենյանի էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ գնահատելով երևույթի գեղեցկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանի արևմուտքում սև ամպեր են կուտակվել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:
«Ամպրոպային ամպը Երևանի արևմուտքում»,–տեսանյութին կից գրել է Սուրենյանը։
Նրա հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ գնահատելով երևույթի գեղեցկությունը: Նրանք էլ հրապարակել են իրենց արձանագրած կադրերը։
Այսօր` ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։