Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ԱԳՆ

Սիրիա
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այսօր Հայաստանի Հանրապետությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Փրկարարական ջոկատներն աջակցելու են ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։