Երևանի Վաղարշյան փողոցում էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Երևանի Վաղարշյան փողոցում էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա
Վաղարշյան փողոցի մի հատված փակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վաղարշյան– Ավետիսյան խաչմերուկում։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը, այն ընկել է ավտոմեքենայի վրա։ Էլեկտրալարերն ամբողջությամբ հայտնվել են փողոցի վրա։
Երևանի Վաղարշյան փողոցում էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա
Մեքենաների երթևեկն այս պահին փողոցում անհնար է, այդ իսկ պատճառով Վաղարշյան փողոցի մի հատվածն այս պահին փակ է։