ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հայր կդառնա։ Տեղեկությունը «Ինստագրամի» իր էջում հայտնել է մարմնամարզիկի կինը` Անահիտ Շեղունցը: Աշխարհի չեմպիոնը կնոջ և դստեր` Ալիսայի հետ «գենդեր փարթի» է անցկացրել։
Դատելով տեսանյութից` Արթուր Դավթյանի ընտանիքում երկրորդ դուստրն է ծնվելու։
Նշենք, որ Արթուր Դավթյանի առաջնեկ Ալիսան ծնվել է 2019 թվականի ապրիլի 27-ին: