ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ Մերիլենդ նահանգի ավիաբազա, որտեղ տեղակայվում է նախագահական Air Force One ինքնաթիռը: Տեղեկությունըհայտնում է բազայի Twitter-ի էջը։
«Փետրվարի 6-ին տղամարդը չարտոնված մուտք է ստացել Էնդրյուս բազայի բնակելի տարածք։ Բնակվողը (բազայում) հրազեն է կիրառել, դեպքի վայր են ժամանել անվտանգության ծառայության աշխատակիցները՝ հանցագործին ձերբակալելու համար։ Տուժածների կամ նյութական վնասի մասին չի հաղորդվում», - նշված է հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Սա Էնդրյուսի բազա չարտոնված ներթափանցման առաջին դեպքը չէ։ 2022 թվականի մարտին երկուս անձ մեքենայով փորձել են ներխուժել ավիաբազա, երբ այնտեղ էին գտնվում փոխնախագահ Քամալա Հարիսը և մի շարք ամերիկացի պաշտոնյաներ։