«Ինչպիսի ներուժ ունի Ռուսաստանի հայ համայնքը». ասուլիս

Գևորգ Պողոսյան. Արխիվային լուսանկար
Փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանի մամուլի ասուլիսը։
Sputnik
Կքննարկվեն Հայաստանի բնակչության սոցիալական պասիվության և ակտիվության խնդիրներն ու պատճառները, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքին առնչվող հարցեր։
Վերջերս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ լույս է տեսել «Ինտեգրո՞ւմ, թե՞ հայրենադարձություն. հայկական սփյուռքի սոցիալ-տնտեսական ներուժը» ծավալուն ուսումնասիրությունը։
Ռուսաստանյան ո՞ր շրջաններում են հայեր ապրում, ինչպիսի՞ն է նրանց սոցիալ-տնտեսական ներուժը, ինչ պայմաններում կհամաձայնեն վերադառնալ Հայաստան։ 2,5 միլիոն մարդ ունեցող խոշորագույն հայկական սփյուռքի կյանքի այս և այլ հետաքրքիր ասպեկտները, որոնք տեղ են գտել ֆունդամենտալ հրատարակությունում, կներկայացնի ակադեմիկոս, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։