Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել. Փաշինյանը ցավակցել է Թուրքիային և Սիրիային

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել տուժածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին նա գրել է թվիթերյան էջում։
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,– գրել է վարչապետը:
ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։
Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։