Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է

Արխիվային լուսանկար
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Այն փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։ Այն փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Ապարան, Մասիս, Արտաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում և Բաղրամյան տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: