Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Որոշ բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱն, 6 փետրվարի – Sputnik. Ղազախստանի հարավում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել: Տեղեկությունըհայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձամեթոդական արշավախումբը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 628 կմ դեպի արևմուտք՝ Ղազախստանի տարածքում։ Երկրաշարժի էներգետիկ դասը 11.7 է։ Մագնիտուդը` MPV 5.4, խորությունը` 5 կմ», - նշված է հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տարազ քաղաքում 2, Շիմքենտում՝ 2-3, Տեմիրլան բնակավայրում՝ 3 բալ ուժգնությամբ՝ MSK-64 սանդղակով: