2022 թվականին Հայաստանում ծնվել է 36 623 երեխա, ինչը 270-ով պակաս է 2021 թվականի ցուցանիշից։ Այսպես, անցյալ տարվա ամփոփիչ տվյալները հավասարվել են 2020 թվականի հետ։
Հանրապետությունում զգալիորեն նվազել է մահացությունների թիվը. հաշվետու ժամանակահատվածում մահացել է 26 805 քաղաքացի, ինչը 2021 թվականի ցուցանիշից 7 833-ով ցածր է։
Նշենք, որ Հայաստանում ամենից շատ մահանում են արյան հիվանդություններից։ Երկրորդ տեղում են նորագոյացությունները, երրորդ և չորրորդ հորիզոնականներում` շնչառական և մարսողական համակարգերի հիվանդություններից մահերը։ Հնգյակը եզրափակում են վարակիչ և մակաբուծային հիվանդությունները։
Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում սկսել են ավելի շատ ամուսնալուծվել և ավելի քիչ կնքել ամուսնություններ: Ամբողջ 2022 թվականին երկրում կնքվել է 16 795 ամուսնություն, իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը 370-ով բարձր է եղել։ Բացի այդ, 2022 թվականին ձևակերպվել է 4 525 ամուսնալուծություն, ինչը 91-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից։