Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնում է Բեռլին

Արարատ Միրզոյան
Կքննարկվեն, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ–ում առաջացած մարդասիրական ճգնաժամը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-7-ը աշխատանքային այցով կլինի ԳՖՀ մայրաքաղաք Բեռլինում, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Նա հանդիպում կունենա իր գործընկեր Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները մամուլի ասուլիս կտան։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության ընդլայնմանը և Հայաստան–ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ–ում առաջացած մարդասիրական ճգնաժամը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։