Ալեն Սիմոնյանը ցավակցել է Թուրքիայում զոհվածների ընտանիքներին և ընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածներրի ընտանիքներին։ Նա այս մասին գրել է իր թվիթերյան էջում։
«Վշտացած էի Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին սարսափելի լուրերից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և ընկերներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 912 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Հավելենք, որ այսօր, Երևանի ժամանակով 14։24–ին և 14։36–ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։