Թուրքիայում ավտոբուս է շրջվել. 8 մարդ մահացել է, կան տասնյակ վիրավորներ

Շտապօգնություն. Թուրքիա. Արխիվային լուսանկար
Ավտոբուսը Դիարբեքիր քաղաքից Բոդրում էր մեկնում։ Վթարը տեղի է ունեցել Դինարդ քաղաքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։
Նշվում է, որ ավտոբուսը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքից ուղևորվում էր Բոդրում՝ Էգեյան ծովի ափով։ Վթարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Դինարդ քաղաքի մոտ։ Սայթաքուն ճանապարհին ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Վթարի հետևանքով առնվազն 8 մարդ մահացել է, ևս 35-ը վիրավորվել։
Վթարի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։ Կատարվում է հետաքննություն։