ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի ակումբներից մեկի մոտ այսօր խմբային ծեծկռտուք է տեղի ունեցել ։ Կռվի մասնակիցներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` «Շմայսի» որդին է` Դավիթ Մովսիսյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Մի խումբ երիտասարդներ ակումբի մոտ միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ հասցրել։
Ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։
Նրանք կասկածվում են առաջացած վիճաբանության ժամանակ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ։