Երևանում և մի շարք մարզերում ձյուն է տեղում. կան նաև փակ ճանապարհներ

Առատ ձյան հետևանքները . Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանում, Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում, Սևան քաղաքում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, հայտնում է փրկարար ծառայությունը։
Տեղեկացվում է, որ ՀՀ տարածքում կան նաև փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ձյուն, մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք է լինելու. եղանակի տեսություն