Երևանի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

Այրվել է տան ննջասենյակն ու նախասրահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Այրվել է տան նախասրահը և ննջասենյակը (մոտ 30 քմ)՝ գույքով։ Տուժել է մեկ մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհ Սեբաստիայի փողոցում
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։ Հրդեհի հետևանքով տուժած քաղաքացի 42-ամյա Մ․ Գ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16։23-ին։
Հրդեհ Սեբաստիայի փողոցում