Էգեյան ծովում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Նավակ միգրանտներով. Արխիվային լուսանկար
Հունաստանի առափնյա պահպանությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում։ Փրկվածների թվում շատ երեխաներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Էգեյան ծովում ՝ Լերոս կղզուց հարավ-արևելք, փախստականներով նավ է խորտակվել։ Տեղեկությունը հայտնում է AMHA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Հունաստանի առափնյա պահպանությունը որոնողափրկարարական գործողություններ է իրականացնում։ Փրկվել է 41 մարդ։ Մեկ կին և մեկ երեխա մահացել են։
Փրկվածներից վեց երեխա և երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոց, ևս 33 մարդ ՝ կղզու նույնականացման կենտրոն:
Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվել խորտակված նավում։ Նշվում է, որ փրկվածների թվում շատ երեխաներ կան։
Որոնողական աշխատանքները դժվարացել են եղանակային անբարենպաստ պայմանների, հատկապես` ուժեղ քամու պատճառով։