Դևլեթ Բահչելին խայտառակություն է համարել Ստամբուլում մի շարք հյուպատոսությունների փակումը

Դևլեթ Բահչելին. Արխիվային լուսանկար
Թուրք ազգայնականների ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ն մոբիլիզացրել է իր խամաճիկներին, իսկ հիմա սպառնալիքի աղբյուրի բացահայտումը Վաշինգտոնի համար պատվի հարց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ստամբուլում մի շարք եվրոպական հյուպատոսությունների փակումը ահաբեկչության պատճառաբանությամբ խայտառակություն է: Հայտարարել է թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը երկրում կայանալիք ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի մեջ է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր սրբավայրերը պղծող սատանայի կամակատարները սադրանքներով են զբաղված։ ԱՄՆ-ն առաջատար դեր է խաղում այստեղ և մոբիլիզացնում է իր խամաճիկներին։ Սպառնալիքի աղբյուրի բացահայտումը նրանց համար պատվի հարց է։ Հյուպատոսությունների փակումը ոչ մի բացատրություն չունի», - ասել է Բահչելին Թեքիրդաղում ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի եւ Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով, որի մասին նախազգուշացրել Էր ԱՄՆ–ն։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն օտարերկրյա պետությունների այս որոշումն անվանել է հոգեբանական պատերազմ Անկարայի դեմ։