Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա. Մահմեդ Մուշ

Հայ–թուրքական սահման
Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ դեպքում է դա հնարավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա հավելել է, որ այս հարցը կախված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից։
«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսում սահմանային անցումները կբացվեն։ Արդյունքում` երկկողմ առևտրաշրջանառությունը կավելանա», - նշել է նա:
Նախարարը հավել է , որ Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնել բոլոր ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։
Այսօր հայ–թուրքկան հարաբերություններից խոսել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա նշել էր, որ Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու իրենց նախագահը։ Եվ որ «Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Իսկ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։