Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. ՓԾ

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ՓԾ–ն։
Նշվում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Իսկ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչ վերաբերում է Վարդենյաց լեռնանցքին և Սպիտակի ոլորաններին, ապա դրանք էլ դժվարանցանելի են բեռնատարների համար։
Ճանապարհային դեպարտամենտն էլ հավելում է, որ տեղ-տեղ մերկասառույց է Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: