ՌԴ քաղաքացիների կողոպուտի դեպքով ձերբակալվածներից մեկն ավագանու ՔՊ–ական անդամ է. «ՀԺ»

ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասել է` օրենքի առաջ բոլորն են հավասար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երեկ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է, գրում է «Հայկական ժամանակը»։
Ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Վերջիններս ձերբակալվել են։
«Ձերբակալված մյուս տղամարդիկ ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանի շրջապատից են: Աղասի Մաթևոսյանը, ըստ լուրերի, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է»,–գրում է կայքը։
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը կայքի հետ զրույցում ասել է, որ նախաքննության փուլում վաղաժամ գնահատական հնչեցնել չի ուզում։ Քանի որ հարցը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, զերծ կմնա որևէ մեկնաբանությունից։
«Ստեղծված իրավիճակի շուրջ և, առհասարակ, մոտեցումս մեկն է՝ օրենքի առաջ բոլորն են հավասար`անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»,- ասել է խմբակցության ղեկավարն ու առաջարկել սպասել իրավապահների հայտարարություններին:
Բացահայտվել են առևանգման, կողոպուտի, յուրացման դեպքեր. 1 օրվա օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում
Հիշեցնենք, որ բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել է 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: