«Խելագար Պակոն»․ կուտյուրիե Պակո Ռաբանի բարձր նորաձևությունը` լուսանկարներում

Պակո Ռաբանը կարիերան սկսել է որպես 1960-ականների նորաձևության տիեզերական դարաշրջանի շարժման ստեղծողներից մեկը: Նա հայտնի է դարձել իր աշխատանքներում դարաշրջանի տեխնոլոգիական նվաճումներն օգտագործելով: Նորաձևության ոլորտում Ռաբանի ներդրումը կմնա նրա ստեղծած կերպարներում։
Sputnik
Բասկյան ձագումով ֆրանսիացի դիզայներ Պակո Ռաբանի առաջին նորաձևության շոուն նրան փառք և հռչակ բերեց։ Այն ժամանակ՝ 1966 թվականին, նա հանդիսատեսին ցնցեց իր «12 զգեստ, որոնք չի կարելի կրել» հավաքածուով։ Հենց նորաձության մեջ իր ոչ ստանդարտ մոտեցման համար նա ստացավ Wacko Paco («Խելագար Պակո») մականունը։
Կուտյուրիեն, որը հայտնի է այընտրանքային նյութերից՝ պլաստիկից, թղթից և մետաղից պատրաստված հագուստով, նորաձևության մեջ օգտագործում էր նաև երկարաչփական պատկերները։ Նրա վաղ շրջանի նախագծերի թվում են կաշվից հյուսված ցանցից, փետուրներով պատված զգեստները։ Իսկ թեթև ալյումինի նկատմամբ նրա սիրո համար Կոկո Շանելը մոդելիերին «նորաձևության մետալուրգ» էր անվանում։
Ռաբանը շարունակեց փորձարկումները` ստեղծելով թղթե հանդերձանքների հավաքածու, որը նա համարում էր ապագայի հագուստ: Նրա զգեստները կրել են կինոյի բազմաթիվ աստղեր, այդ թվում Օդրի Հեփբերնը և Ջեյն Ֆոնդան։ Սակայն նորաձևության աշխարհում Ռաբանի նորամուծությունները ոչ ստանդարտ նյութերով ու ձևերով չէին սահմանափակվում: Նա առաջինն էր, որ սկսեց դեֆիլեների հրավիրել սևամորթ մոդելների, ինչպես նաև ցուցադրությունների ժամանակ երաժշտական նվագակցություն օգտագործել՝ զգեստների համարներն ու դրանց նկարագրությունները ընթերցող ավանդական ձայնի փոխարեն:
2 / 15

Պակո Ռաբանի մոդելը, որը ներկայացվել է հունվարի 22-ին Փարիզում, սպիտակ մետաղե կոմբինեզոնով և «haute couture գարուն-ամառ-1997» հավաքածուից գլխարկով

15 / 15

Պակո Ռաբանն իր կարի ֆաբրիկայում։ Լուսանկարն արված է 1987 թվականի մարտի 1-ին Փարիզում

Ռաբանը մահացել է փետրվարի 3-ին Ֆրանսիայի Պորտսալ քաղաքում, 88 տարեկան հասակում։