ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունն ավարտվեց։
Կանանց առաջնությանը մասնակցել է 14, իսկ տղամարդկանց առաջնությանը` 95 բռնցքամարտիկ։
Եզրափակիչ մենամարտերում կանանց Հայաստանի առջնության 3 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 52 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը և 57 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը։
Իսկ տղամարդկանց Հայաստանի առաջնությանը 13 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ դարձան 48 կգ՝ Բարեղամ Հարությունյանը, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ՝ Հենրիկ Սահակյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը, 60 կգ՝ Արթուր Ղազարյանը, 63,5 կգ՝ Արթուր Շախպազյանը, 67 կգ՝ Արարատ Հարությունյանը, 71 կգ՝ Զավեն Գալստյանը, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյանը, 80 կգ՝ Համբարձում Հակոբյանը, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ՝ Անուշավան Մխիթարյանը, +92 կգ՝ Դավիթ Չալոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը մեկնարկել է հունվարի 31-ին «Դինամո» մարզադահլիճում:
Ի դեպ, տղամարդկանց մասնակցության քանակով այս տարվա առաջնությունը ռեկորդային է։
Մարզիկները ներկայացված են 13 քաշային կարգերում։