Թուրքիայում տարեկան գնաճը պաշտոնապես նվազել է, ոչ պաշտոնապես՝ աճել

Արխիվային լուսանկար
Թուրքիայի կենտրոնական բանկն ավելի վաղ պահպանել էր գնաճի կանխատեսումը. 22,3 տոկոս այս տարվա համար, 8,8 տոկոս` 2024 թվականի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Թուրքիայում տարեկան գնաճը հունվարի արդյունքներով 64,27 տոկոսից հասել է 57,68 տոկոսի, հայտնում է թուրքական վիճակագրական ինստիտուտը (TÜIK):
Իր հերթին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գնաճի վերլուծության անկախ խմբի (ENAG) տվյալներով, ցուցանիշը կազմել է 121,62 տոկոս 9,26 տոկոսային կետի աճ ցուցադրելով նախորդ տարվա գնաճի համեմատ:
Թուրքիայի կենտրոնական բանկն ավելի վաղ պահպանել էր գնաճի կանխատեսումը. 22,3 տոկոս այս տարվա համար, 8,8 տոկոս` 2024 թվականի համար։