ՌԴ–ն շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել. Կոպիրկինը Վայոց Ձորի մարզում է

ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Վայոց Ձորի մարզպետի հետ հանդիպման ժամանակ Կոպիրկինը ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դերն ու կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքը ավելի խորացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինըհանդիպել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ
Կոպիրկինը ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դերն ու կարևորությունը։
«Չնայած նոր մարտահրավերներին, Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել»,- նշել է Կոպիրկինը։
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը
Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար։
«Չնայած նրան, թե ով ինչ է ասում, մենք, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզը, շարունակում ենք Ռուսաստանի հետ լինել։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը միշտ կաջակցի մեզ»,–նշել է Գրիգորյանը։