ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Իրանցի զինվորականներն առաջիկա օրերին նոր մարտական հարվածային ուղղաթիռ շահագործման կհանձնեն։ Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի Թավրիզ քաղաքում գտնվող «Ֆոկուրի» ռազմակայանի հրամանատար Ռեզա Յուսեֆին։
Նա նշել է, որ ուղղաթիռն ամբողջությամբ նախագծել ու հավաքել են իրանցի մասնագետները։
Յուսեֆիի խոսքով` ռազմածովային ուժերի համար բոլոր տեսակի ուղղաթիռներ են արտադրվում։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսի վերջին Իրանի իշխանությունները հրապարակել էին հայրենական արտադրության հարվածային թռչող սարքերի ստորգետնյա ռազմաբազայի կադրերը։ Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին ասել էր, որ Իրանի զինված ուժերի ԱԹՍ–ներն անկասկած ամենահզորն են տարածաշրջանում: