Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան. ժամկետները քննարկվում են

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
ՌԴ ԱԳՆ երկրորդ դեպարտամենտի տնօրենը հայտնել է, որ իրանցի պաշտոնյաի այցը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամկետները դեռ քննարկվում են։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։
«Ժամկետները հայտնի չեն, մենք դեռ պատասխան չենք ստացել, դրա համար էլ ոչինչ չեմ կարող ասել։ Այցը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել», - ասել է Քաբուլովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են։