Հայաստանը կարևորում է ՀԲ–ի հետ աշխատանքը․ նախարարը հանդիպել է բանկի ղեկավարների հետ

Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Համաշխարհային բանկը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և այդ կառույցի հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում։ Այս մասին Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ
«Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը: Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի»,- ասված է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ–իկողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:
Համաշխարհային բանկի նախագահը 2023-2024թթ.-ին տնտեսական աճի ցածր տեմպեր է կանխատեսում