Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության հնարավորություն կա․ Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է Անկարայի և Բաքվի հարաբերությունները Երևանի հետ՝ հայտարարելով տարածաշրջանը կայուն զարգացող դարձնելու ձգտման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ստեղծելու հնարավորություն է ստեղծվել։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս մասին արգենտինայի գործընկերոջ՝ Սանտյագո Կաֆյերոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուի խոսքով՝ նա տեղեկացրել է Կաֆյերոյին, որ քայլեր են ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Չավուշօլուն հայտարարել է, որ Անկարայի նպատակն է՝ Հարավային Կովկասը դարձնել կայունության և զարգացման տարածաշրջան։ Նա ընդգծել է, իբրև, թե և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, անկեղծ են տրամադրված այդ ուղղությամբ։