ԵԱՏՄ երկրների շարքում տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ տարակարծություններ կան

Միխայիլ Մյասնիկովիչ
Երկրների միջև տարաձայնությունները չպետք է զսպեն տեղեկատվական փոխանակումը միության ներսում, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների շարքում տարակարծություններ կան տեղեկատվական անվտանգության հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Digital Almaty-2023 թվայնացման միջազգային համաժողովի լիագումար նիստում, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։
«Տեղեկատվական անվտանգության հարցերի ողջ կարևորությամբ հանդերձ` չպետք է զսպեն տեղեկատվության փոխանակումը: Մենք, ցավոք, անընդհատ բախվում ենք այդ խնդիրների հետ։ Մենք կարծում ենք, որ տեղեկատվական անվտանգությունը, ընդհակառակը, պետք է նպաստի արդյունավետ տնտեսական լուծումների կիրառմանը»,-ասել է Մյասնիկովիչը։
Նրա կարծիքով, «անհրաժեշտ է ազգային և միջպետական տեղեկատվական հոսքերի ներդաշնակեցում, ԵԱՏՄ միասնական պահանջների ձևավորում»։
«Ցավոք, պետք է արձանագրել, որ հաճախ ընդհանուր ինչ-որ հարթակի հասնելը անհնար է լինում՝ ինքնիշխանության շահերի պաշտպանության քողի տակ տեղեկատվական անվտանգության հարցերում մի շարք պետությունների սկզբունքային դիրքորոշման պատճառով։ Կարծում ենք, որ այդ հարցը հետագայում պետք է արտացոլվի հատուկ միջազգային համաձայնագրում»,-ընդգծել է նա։
ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո–ինքնիշխանության. Միշուստին
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։