ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Ինստագրամ» սոցիալական կայքում շրջանառվում են կեղծ նամակներ, որոնց արձագանքելով` մարդիկ կարող են դառնալ կիբեռհանցագործության զոհ։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Կառույցիցզգուշացնում են, որ կեղծ նամակը կարող եք ստանալ ձեր ծանոթից, ընկերոջից, քանի որ կեղծարարները գողանում են օգտահաշիվներնու այլ մարդկանց անունից հանդես գալով`տարածում ֆիշինգային հղումներ:
«Ձեր մուտքանունն ու գաղտանաբառը մի լրացրեք այլ հարթակներում, բացի իրական կայքի հասցեն ու պաշտոնական հավելվածը»,– ասված է հայտարարությունում։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում նաև միացնել երկփուլային նույնականացումը, որը կպահպանի հաշիվը նույնիսկ այն դեպքում,եթե գողանան ձեր գաղտնաբառը:
Գործակալությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանկային քարտի տվյալները չի կարելի լրացնել չստուգված կայքերում:
«Կասկածով մոտեցեք բոլոր այն հրապարակումներին, որտեղ առաջարկում են առանց ջանք գործադրելու միանգամից շատ փող աշխատել»,– զգուշացնում են մասնագետները:
Ի դեպ, «Ինստագրամում» նույնականացումը կարելի է ակտիվացնել հետևյալ հղումով` moj.am։