Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին և նորին նշանակել

Ալեն Սիմոնյան
Վերջին օրերին ԶԼՄ–ները հաճախ էին գրում, որ Վահան Նարիբեկյանը շուտով ազատվելու է պաշտոնից։ Ըստ տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանն անձամբ հրահանգել է րոպե առաջ աշխատանքից ազատել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ազատել է պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Մեկ այլ որոշման համաձայն` նրա փոխարեն նշանակվել է Դավիթ Առաքելյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնը։
Օրերս ԶԼՄ–ները գրեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հրահանգել է րոպե առաջ աշխատանքից ազատել Վահան Նարիբեկյանին։Ըստ տեղեկությունների` իշխանության որոշ շրջանակներին հայտնի է դարձել, որ նա ԱԺ–ին կցված մեքենաների պետական համարանիշները տրամադրել է ազգականներին ու մտերիմներին՝ չարաշահելով իր իսկ աշխատանքային լիազորությունները։
Հիշեցնենք` Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսին։