ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈւ անձնակազմի հանդերձանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է փոփոխել դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները։ ՀՀ ՊՆ-ն նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ: Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով գերատեսչությունը հայտարարել է ծառայությունների գնման բաց մրցույթ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնի «Բաց մրցույթի նախաորակավորման հայտարարություն» ենթաբաժնում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է: