Վահրամ Դումանյանը նոր պաշտոն ունի

Վահրամ Դումանյան. Արխիվային լուսանկար
ԿԳՄՍ նախկին նախարարը առանց պաշտոնի երկար ժամանակ չմնաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Դումանյանը նոր պաշտոն է ստացել։
«Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Դումանյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ ԿԳՄՍ նախարարի պաշտոնն է ստանձնել փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։